Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 հուն 2019 11:30

Դատախազությունը վերացրել է ՔԿՀ-ի որոշումը եւ քրգործ հարուցել

Դատախազությունը վերացրել է ՔԿՀ-ի որոշումը եւ քրգործ հարուցելՏեղեկություններ կան, որ դատախազությունը վերացրել է կին կալանավորի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը։2018թ. հոկտեմբերի 10-ին «Աբովյան» ՔԿՀ կալանավորվածներին պահելու վայրի թիվ 18 խցում պահվող, կալանավորված Ինգա Հակոբյանը մկնդեղ էր խմել, ինչի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում եւ 2018թ. նոյեմբերի 8-ին որոշում կայացրել քր.գործի հարուցումը մերժելու մասին:
Տեղեկացանք, որ Կոտայքի մարզի դատախազության դատախազը վերացրել է նախապատրաստված նյութերով քր.գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդ. 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնին:
Թե ինչպես է կալանավորի մոտ հայտնվել մկնդեղ եւ որն է եղել նման քայլի գնալու պատճառը, թերեւս պարզ կլինի նախաքննությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր