Արցախի էջը փակված չէ, մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է          Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

09 հուն 2019 14:23

Համաշխարհային բանկը Հայաստանում բարեփոխումների դանդաղեցում է կանխատեսում

Համաշխարհային բանկը Հայաստանում բարեփոխումների դանդաղեցում է կանխատեսումՀայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցումը կամ չեղարկումը մեծացնելու է քաղաքական անորոշությունը։ Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով նախօրեին Համաշխարհային բանկի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցը։ 
Զեկույցում նշվում է, որ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության աճը կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում վստահության կորստի։
«Առավել կարևոր են Թուրքիայում ֆինանսական ցնցումների էսկալացիայի հնարավորությունը և բանկերի մասսայական սնանկացումը։ Չնայած Թուրքիայի՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ անմիջական կապի սահմանափակմանը՝ այդ երկրում ֆինանսական վեճերի խորացումը կարող է ներդրողներին ստիպել վերանայել կատարած ներդրումները տարածաշրջանում, որն էլ, ամենայն հավանականությամբ, կապիտալի հետհոսք ու արժույթի դևալվացիա կառաջացնի»,–ընդգծել են զեկույցի հեղինակները։
ՀԲ–ում կարծում են, որ պետական ու մասնավոր պարտքի հետևանքով Կենտրոնական Եվրոպայի երկրները ենթարկվում են ֆինանսական ճնշման։
Նշվում է, որ 2018–ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսության աճի տեմպերը դանդաղել են՝ հասնելով 3,1%–ի, ինչը տարվա երկրորդ կեսին Թուրքիայում տնտեսական ակտիվության թուլացման հետևանքն է։
«Տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերը, բացառությամբ Թուրքիայի, մնացել են նախկին մակարդակի վրա՝ 2,9%»,–նկատում են մասնագետները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր