ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 հուն 2019 17:05

Այդ 8 ամիսները վկայում են Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի` փաստացի խորը եւ գործնական հարաբերությունների մասին. Փոստանջյան

2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ՀՔԾ պետին` Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  (ՀՀԿ) խմբակցության պատգամավորների եւ ՀՀԿ  կողմից իշխանության յուրացման դեպքերի վերաբերյալ:
Փոստանջյանն իր հայտարարությունում, մասնավորապես, նշել է.
«2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը` քրեական գործի հարուցման վերաբերյալ որոշում չկայացնելը, բողոքարկվել է դատարան:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (Երեւան, Գյուլիքեւխյան 20, նախագահող դատավոր Արմեն Վարդապետյան)  2019 թվականի հունվարի 8-ին նշանակված նիստը կրկին հետաձգվել է, այս անգամ` անորոշ ժամանակով:
Այսպես կոչված` «հեղափոխությունից» անցել է շուրջ 8 ամիս, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, ըստ էության, շարունակվում են անտեսվել Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ապօրինությունները, որոնց չի տրվում քրեա-իրավական գնահատական: Այդ 8 ամիսները (որոնցից 6-ը Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը անց են կացրել համատեղ նույն բնակատեղիում) վկայում են Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի` փաստացի խորը, համապարփակ եւ գործնական հարաբերությունների մասին: «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» բանաձեւումը մոռացության է մատնել նաեւ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը  Սերժ Սարգսյանին պաշտոնանկ (impeachment) անելու վերաբերյալ (տես` https://www.azatutyun.am/a/26719125.html): Այս նախագծով Նիկոլ Փաշինյանը 10 տարբեր դեպքերով մեղադրում էր Սերժ Սարգսյանին հանցագործությունների կատարման մեջ:
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» բանաձեւումը եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներից հրաժարվելն ակնհայտ են դարձնում Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի տեղափոխության գործարքը: Անկախ Սերժ Սարգսյանի հայտարարությունից եւ Նիկոլ Փաշինյանի կողմից դրսեւորված հանցավոր անգործությունից` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը շարունակելու է պահանջել իրավական եւ քաղաքական գնահատական տալ քառորդդարյա բռնապետութան սպասարկուներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր