Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 հուն 2019 10:36

Բժիշկները զգուշացնում են. Քարդաշյանի այս պրոցեդուրան վտանգավոր է,կարող է հանգեցնել կուրության

Բժիշկները զգուշացնում են. Քարդաշյանի  այս պրոցեդուրան վտանգավոր է,կարող է հանգեցնել կուրությանVampire Facial պրոցեդուրան, որը հայտնի է դարձել 38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանի շնորհիվ, պլաստիկ վիրաբույժների կարծիքով՝ վտանգավոր է առողջության համար։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդացնել դեմքի մաշկը պլազմայի օգնությամբ, որը վերցվում է հաճախորդի ձեռքից։
Շատերն են պրոցեդուրան տանն անցկացնում, սակայն Քարդաշյանն այդ նպատակով դիմում է մասնագիտացված կլինիկաներ։

Բլոգեր Լորեն Շիվերսը, ով հանդես է գալիս RunHoly կեղծանվամբ, հրապարակել է Vampire Facial պրոցեդուրան տանն անցկացնելու քայլերի հերթականությունը։ Նա նշել է, որ իրեն պրոֆեսիոնալ չի համարում եւ օգտարերերին կոչ է արել ռիսկի դիմել։ «Ես հասկանում եմ, որ սա ռադիկալ մեթոդ է, որից հետո շատերի մոտ խնդիրներ կլինեն»,- գրել է նա։
Հրապարակմանն արձագանքել են պլաստիկ վիրաբույժները։ Բժիշկ Քրիստոֆեր Ինգլֆիլդը զգուշացրել է, որ պրոցեդուրայի անցկացմումը կարող է հանգեցնել կուրության, նյարդերի նվասման, ինչպես նաեւ հյուսվածքների վարակման եւ մահվան։ Մաշկաբան Ադիլ Շերազը եւս խորհուրդ է տվել խուսափել դեմքի երիտասարդարցման նպատակով վիրահատական միջամտությունից եւ վերանայել սննդային սովորությունները։

2018թ.-ի դեկտեմբերին Քիմ Քարդաշյան-Ուեսթը ցույց էր տվել՝ ինչպես թաքցնել դեմքի թերությունները դիմահարդրման միջոցով։ Տեսանյութում, որը նկարահանվել է նորաձեւոթյան մասին պատմող ամսագրի կողմից, 38-ամյա Քարդաշյանը կիսվել է դիմահարդարման գաղտնիքներով եւ ցույց տվել այտերի հատվածում պսորիազի հետեւանքները։
Տարիներ առաջ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է քրոնիկական պսորիազով։ Հիվանդությունը նրանց ժառանգաբար փոխացվել է մայրիկից՝ Քրիս Ջեններից։
Ռեալիթի շոուի 38-ամյա աստղը պարբերաբար ներարկումների է դիմում՝ ցավը հանգստացնելու եւ մաշկը հարթեցնելու համար։ Մարմնի կարմիր հետքերն օգնում է թաքցնել արեւայրուքը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր