Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

10 հուն 2019 10:54

Սիրիա-Հայաստան կապերն ամրապնդվում են.Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

Սիրիա-Հայաստան կապերն ամրապնդվում են.Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցինՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ հանդիպումից:
Ջորջ Բարսեղյանը նշել է, որ ակտիվությունը սկսվեց Հայաստանում Սիրիայի նոր դեսպան նշանակվելուց հետո: Դեսպանատան նոր կազմն սկսեց ակտիվ աշխատել Հայաստանում Սիրիայի հայ համայնքի հետ: Այդ ժամանակ ընտրվեց Հայաստանում սիրիահայ համայնքի վարչություն, որը գլխավորեց Ջորջ Բարսեղյանը:
«Հարց դրվեց, որ այս վարչությունն ակտիվացնի Սիրիա-Հայաստան կապերը: Առաջին քայլն այն եղավ, որ հանդիպում խնդրեցինք Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի հետ: Շատ արագ դրական արձագանք եղավ: Հանդիպում նախատեսվեց ոչ միայն Սիրիայի նախագահի, այլև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչությունը պատվիրակություն կազմեց, որում ընդգրկված էին սիրիահայեր, հայաստանցի գործարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ»,- ասել է Ջորջ Բարսեղյանը:
Նա նկատել է, որ Սիրիայի թնջուկը, կարծես, լուծում է ստանում: Բարեբախտաբար, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը կարողացավ ստեղծված իրավիճակը հաղթահարել: ԱՄՆ-ը մտածում է զորքերը դուրս բերելու մասին և արդեն գործնական քայլեր է ձեռնարկում: Մի շարք արաբական երկրներ էլ մտածում են Սիրիայում դեսպանատները բացելու մասին: Այս ամենը ենթադրում է Սիրիայի վերականգնում, իսկ դրա համար բավական խոշոր տնտեսական ծրագրեր են նախատեսված:
«Սիրիական կառավարությունը տրամադրված է այս ծրագրերում առաջնահերթությունը տալ այն երկրներին, որոնք այս տարիներին իրենց կողքն են եղել: Դրանց թվում Հայաստանն է, որը պատերազմի տարիներին դեսպանատունը չփակեց, պետական կապը միշտ պահպանեց, օգնություն ուղարկեց Սիրիա: Եվ առաջիկա վերելքի ընթացքում, բիզնես ծրագրերում, վերականգնման աշխատանքներում առաջնահերություն տրվելու է հայերին»,- ասել է Ջորջ Բարսեղյանը: Նա նկատել է, որ Սիրիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հայկական համայնքին, այդ մասին միշտ է ասվել: Ջորջ Բարսեղյանը պատահական չի համարել այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացավ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել:
Սիրիա կատարած այցելության ընթացքում հանդիպումներ են եղել վարչապետի, խորհրդարանի նախագահի, բիզնես ոլորտի ընկերությունների հետ: Նախանշվել են ուղղություններ հետագա համագործակցության համար:
«Մեր այցելությունը մի քանի նպատակ ուներ: Նախ` Հայաստան-Սիրիա կապերի ակտիվացումն ու ամրապնդումը: Դրանից բացի, ցանկանում էինք մեր աջակցությունը հայտնել Սիրիայի նախագահին ու կառավարությանը: Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, որի հասարակության մեծ մասը Սիրիայի ներկա կառավարության կողմնակիցն է, ի վերջո մենք այդ իշխանության կառավարման ժամանակ կարողացել ենք բավական հաջողության հասնել: Պատշաճ առիթ էր մեր աջակցությունը ցույց տալու: Ի վերջո, մենք Սիրիայում ունենք հայ համայնք՝ լինի Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թե Լաթաքիայում: Տեղի հայերը շատ լավ հարաբերությունների մեջ իշխանությունների հետ, մենք պետք է նաև այդ մասին մտածենք»,- ասել է Ջորջ Բարսեղյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր