Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

10 հուն 2019 19:35

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին լուրերին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին լուրերինԱզգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր չեն ստորագրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կստորագրեն ու ԲՀԿ-ն որոշ նախարարների և մարզպետների պորտֆելներ կունենա կառավարությունում, Միրզոյանը պատասխանեց. «Ոչ»:

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ հաշվի առնելով «Իմ քայլը» խմբակցության մեծամասնություն լինելը` այդպիսի հուշագիր ստորագրելու իմաստ չկա:
«Ես իմաստ չեմ տեսնում»,- ասաց Միրզոյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր