Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար          Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հուն 2019 20:30

10 տարի կոմայի մեջ գտնվող կինը հղիացել է եւ երեխա լույս աշխարհ բերել

10 տարի կոմայի մեջ գտնվող կինը հղիացել է եւ երեխա լույս աշխարհ բերելԱՄՆ-ի Ֆենիքս քաղաքի ոստիկանությունը ուսումնասիրություն է սկսել հնարավոր բռնաբարության դեպքի առթիվ։ Տեղի հիվանդանոցներից մեկում 10 տարի կոմայի մեջ գտնվող կինը հղիացել է եւ երեխա լույս աշխարհ բերել, գրում է Arizona’s Family-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Hacienda հիվանդանոցում։ 10 տարի առաջ կինը քիչ է մնացել՝ խեղդվի լողալիս, ինչից հետո կոմայի մեջ է հայտնվել։ Իսկ օրեր առաջ նա երեխա է ունեցել, ընդ որում՝ երեխան լիովին առողջ է ծնվել։
Մինչ երեխայի ծնվելը՝ հիվանդանոցի անձնակազմը պատկերացում անգամ չի ունեցել, որ կոմայի մեջ գտնվող կինը հղի է։ Ոստիկանությունը կարծում է, որ հիվանդանոցի աշխատակիցներից մեկը բռնաբարել է կոմայի մեջ գտնվող կնոջը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր