Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

11 հուն 2019 12:59

Պարոն Փաշինյան, ասում եք փռենք ասֆալտներին, դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ

Պարոն Փաշինյան,  ասում եք փռենք ասֆալտներին, դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ
Էջմիածինում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այսօր ժամը 16:00-ին լինել Երևանում և ստիպել դատարանին ձերբակալել գեներալին: Նման հայտարարությամբ հանդես եկավ ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 15:00-ին ավտոերթով Էջմիածնից շարժվել դեմի Երևան. «Այսօր համ չագուչն է մեր ձեռքը, համ մեխը, մեխենք Մանվել Գրիգորյանին պատին»:
Քաղաքացիները նաև բղավում են «դիշովկա Մանվել»:
«Նազիկը կալոնայով, ախռանայով ման ա գալիս ոնց ուզում ա,  է՞ս ա օրինական երկիրը, պարո՛ն Փաշինյան», -  հայտարարեց Էջմիածնում այսօր վերսկսած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
«Պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում, ասում եք փռենք ասֆալտներին, դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ։ Է՞ս ա օրինական երկիրը, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Մենք նոր Հայաստանը սենց չենք պատկերացնում», - հայտարարեց ակցիայի մասնակիցը։
Նա նաև հարց բարձրացրեց.
«Մարդկանց հետաքրքրում ա, թե ո՞նց ա լինում, որ Հանրապետականի կեղծարարներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են»։
Հիշեցնենք, Էջմիածնում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր