Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 հուն 2019 17:20

«Այսպես անհնար է աշխատել և ապրել». ինքնասպանություն է գործել Շնող համայնքի ղեկավարի օգնականը

Նախօրեին Շնող համայնքի «Մութ ճալա» կոչվող վայրում հայտնաբերվել է նույն համայնքի ղեկավարի օգնական Կորյուն Շադինյանի դին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել է ընկերը, ում զանգել էր ինքը՝ ասելով, թե մեքենան մնացել է Շնողի տակի այգում, չի կարողանում հանել այն և խնդրել է, որ մի քանի մարդ վերցնի և գնա օգնի իրեն:
Ընկերն էլ գնացել էր մատնանշված վայրը եւ «Մութ ճալա» կոչվող տարածքում գտնվող այգում հայտնաբերել նրա դիակը: Կ.Շադինյանն ինքնասպանություն է գործել լորենու ծառից պարանով կախվելով։
Այգում սեղանի վրա հայտնաբերվել է գրառում, որով նա ներողություն էր խնդրում ընտանիքից. «Խնդրում եմ ների ընտանիքս, տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, այսպես անհնար է աշխատել և ապրել, կթաղեք հորս կողքի գերեզմանում»։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր