Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 հուն 2019 10:18

Մարգարեական երազներից հետո ամերիկացին 2 անգամ ջեքփոթ է շահել

Մարգարեական երազներից հետո ամերիկացին 2 անգամ ջեքփոթ է շահել ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչը իր կյանքում արդեն երկրորդ անգամ մարգարեական երազի շնորհիվ վիճակախաղում ջեքփոթ է շահել՝ տեղեկացնում է UPI տեղեկատվական ալիքը։

Ռիչարդ Ջոյները պնդում է, որ երազում տեսել է 4, 8, 5 և 6 թվերի համադրությունը, և դրանք տպվել են իր գլխում։ Տղամարդը հիշել է, որ այդ համարը միշտ հայտնվել է փաստաթղթերում, որոնց հետ նա աշխատել է իր՝ բանակում ծառայելու տարիներին։
Ջոյները հասկացել է, որ այդ համադրությունը հաճախ հաղթանակ է բերում վիրտուալ մրցավազքերում։ Նա խաղադրույք է կատարել համակարգչային ձիերի վրա և ջեքփոթ շահել՝ 15 252 դոլար, իսկ հետո ևս մեկ անգամ է փորձել, և երկրորդ հաղթանակը արդեն կազմել է 39 697 դոլար։
«Ես երազումս հաճախ թվեր եմ տեսնում․ դրանք կապված են ամսաթվերի, դեպքերի, սպորտային արդյունքների հետ։ Ես փորձում եմ օգտագործել այդ թվերը»,- անկեղծացել է Ջոյները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր