Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին          Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր       ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով    

12 հուն 2019 15:12

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում. առջևում նոր հարցաքննություններ կլինեն

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում. առջևում նոր հարցաքննություններ կլինենՀատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործը: Այդ գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, իրականում հարցաքննության հրավիրվողների և հրավիրվածների շրջանակն արդեն լայն է և չի սահմանափակվում նախկին և ներկա պաշտոնյաներով: Մեր տեղեկություններով, առաջիկայում հարցաքննությունների են հրավիրվելու նաև այդ օրերին այլ գործունեություն ծավալած անձինք ևս: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում, որն արդեն տասը տարի է քննում է 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների քրեական գործը, թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստացել:  Մինչ այժմ հարցաքննության են կանչվել մեծ թվով նախկին և ներկա պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլ:  Այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր