Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

12 հուն 2019 20:30

Մոլեգնած մայրը մկրատը խրել է 10 ամսական տղայի պարանոցը

Վոլգոգրադի մարզում կինը խելքը թռցրել է, փողոցում մերկացրել երեխաներին՝ 10 ամսական տղային ու 8-ամյա աղջկան եւ մկրատը խրել կրտսեր երեխայի պարանոցը, տեղեկացնում է ՄԿ-ն՝ հղում կատարելով v1.ru-ին։
Երեխան հոսպիտալացվել է, նա պարանոցի կտրված վերքեր ունի, փակ գանգուղեղային վնասվածք, եւ սառցահարվել է մեկ ոտքը։
Դրանից առաջ կինը հանել է տղայի խաչն ու աղջկա ականջօղերը եւ գցել ձյան մեջ։ Հետո կարգադրել է հանվել։ Դրանից առաջ կտրել է իր ձեռքն ու արյունով խաչ նկարել կրծքին։
Շտապօգնություն կանչել է տուժած երեխաների հայրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր