Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

14 հուն 2019 13:48

Ինչպես է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իրավաբանի կրթություն ստացել

Ինչպես է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իրավաբանի կրթություն ստացել Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայության հայտարարություն է տարածել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, որում ասված է.
«Վերջին օրերին ԶԼՄ-երում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման մասին։
Գրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է նրա՝ Հայ-Ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, և դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների շարքում:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ համալսարանի կողմից Մհեր Ենոքյանին հեռակա կարգով սովորելու և իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումը ընդունվել է բացառապես ցմահ դատապարտյալի նկատմամբ մարդասիրական դրսևորում ցուցաբերելու հիմքով, նաև՝ հաշվի առնելով նրա՝ բարձրագույն կրթություն ստանալու անխոնջ ձգտումը:
Այդ որոշումը որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես դատապարտյալ Ենոքյանին ազատ արձակելու հիմք կամ հնարավոր արձակմանը նպաստող դրական գործոն:
Նման հիմքեր և/կամ գործոններ (եթե կան) պետք է փնտրել բացարձակ այլ տիրույթներում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր