Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 հուն 2019 15:15

Մենք դեմ ենք հրեշի ազատմանը.Եթե մարդը 20 տարեկանում ունակ է նման բանի...Իոսիֆ Աղաջանովի հարազատներ

Մենք դեմ ենք հրեշի ազատմանը.Եթե մարդը 20 տարեկանում ունակ է նման բանի...Իոսիֆ Աղաջանովի հարազատներԿառավարության առջև այսօր բողոքի ցույց են իրականացրել 1996 թվականին դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները՝ պահանջելով ներում չշնորհել Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։
«Մենք դեմ ենք հրեշի ազատմանը: Եթե մարդը 20 տարեկանում ունակ է նման բանի, նա իրավունք չունի հասարակության անդամ լինել», - նշում էին ակցիայի մասնակիցները:
Բողոքի ակցիային ներկա էին Իոսիֆ Աղաջանովի հայրը, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը և շատ այլ հայտնի մարդիկ։
Նշենք, որ օրեր առաջ ստորագրահավաք էր իրականացվել, որով հանրապետության 800-ից ավելի բժիշկներ դեմ էին արտահայտվել Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակմանը։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում են դրական պատասխան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր