Իրանն անհաղթելի է, և ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր և միասնական, քան նախկինում          Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանը՝ Բաքվի բանտից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 14-ի համար    

14 հուն 2019 18:30

Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորին ինքնաբացարկ են հայտնել

Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու էր ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ  Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
Միջնորդությունը քննելու էր դատավոր Արսեն Նիկողոսյանը, ում դատական նիստի մեկնարկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:
Ինքնաբացարկ հայտնելու մասին լրագրողներին հայտնեց մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները չհայտնեցին, թե որ կողմն է ներկայացրել ինքնաբացարկի միջնորդությունը:
Նշենք, որ Վերաքննիչ  դատարանի մոտ  հավաքվել են ցուցարարներն ու մի խումբ փաստաբաններ, Փաստաբանների պալատի նախագահի գլխավորությամբ:
Արա Զոհրաբյանն ասաց, որ այնտեղ իրենք բողոքի ակցիա չեն իրականացնում ի պաշտպանություն փաստաբանի, փաստաբանը պաշտպանված է օրենքով, ցանկանում են աջակցել իրենց գործընկերոջը, և եթե կլինեն ցուցարարներ, խնդիրը կլուծեն բանակցելու միջոցով:
Ցույցի նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյանն էլ ասաց, որ իրենք այստեղ են իրենց դիրքորոշումը դատարանին հայտնի դարձնելու համար:
Աղբյուրը՝ tert.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր