Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը, և այն ոչ մի դեպքում չի փոխանցվի որևէ տեղ    

14 հուն 2019 18:50

Հիվանդը դու ես, չի կարելի մարդուն վիրավորել, ես երբեք բժշկի թուղթ չեմ ներկայացրել. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին

 Հիվանդը դու ես, չի կարելի մարդուն վիրավորել, ես երբեք բժշկի թուղթ չեմ ներկայացրել. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ այսօրվա նիստին մինչև աշխատանքային օրվա վերջ ներկա էր, ինչը եզակի դեպք էր: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ այսուհետ բոլոր նիստերին գալու է խորհրդարան ու մասնակցելո՞ւ է նիստերին:
«Բայց ես ասացի՝ երբ որ անհրաժեշտ ա, խնդիր կա, գալու եմ, ըստեղ եմ»,- ասաց նա: Հարցին, թե վաղն էլ է գալո՞ւ, նա պատասխանեց՝ «կիսատ ա մնացել, ոնց չգամ»: «Շատ հաճելի էր նստած, չեմ էլ ուզում հելնեմ»,- ասաց նա:
Ծառուկյանն ասաց, որ բացակայությունների համար երբեք բժշկի թուղթ չի ներկայացրել: Լրագրողի դիտարկմանը, թե միգուցե բժշկի թուղթ կներկայացնի հետագա բացակայությունների համար, նա պատասխանեց. «Հիվանդը դու ես, չի կարելի մարդուն վիրավորել, ես երբեք բժշկի թուղթ չեմ ներկայացրել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր