MAGA-ի կողմնակիցներնը Դոնալդ Թրամփի հիմնական իրավահաջորդ են տեսնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին          ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խոցել են իսրայելական բեռնատար նավ       Երևանում «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին    

14 հուն 2019 19:35

Դատավորները խուսափում են Քոչարյանի գործը քննելուց. Հայկ Ալումյան. Տեսանյութ

Դատավորները խուսափում են Քոչարյանի գործը քննելուց. Հայկ Ալումյան. ՏեսանյութԴատավորները ամեն հնարավոր տարբերակ գտնում են՝ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից խուսափելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Դատավորները բոլորովին ցանկություն չունեն այս գործը քննել ու, ամեն հնարավոր տարբերակ գտնում են այս գործի քննությունից խուսափելու համար»,– ասաց Ալումյանը՝  անդրադառնալով այն փաստին, որ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։
Փաստաբանն այստեղ միտում է տեսնում։ Նրա խոսքով՝ պատճառը գործով դատավորների նկատմամբ կիրառվող հսկայական ճնշումն է. «Դատավորը մի կողմից տեսնում է, որ պետք է որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմից ինքն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։ Այս դիլեման է, որ դատավորներին ստիպում է այս գործից խուսափել, ես այդպես եմ գնահատում իրավիճակը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր