Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

15 հուն 2019 10:18

Կաթողիկոսի աղոթքից հետո մեծ մասն անգամ խաչ չհանեց.Մարուքյանը կնստի Փաշինյանի սենյակում. «Հրապարակ»

Կաթողիկոսի աղոթքից հետո մեծ մասն անգամ խաչ չհանեց.Մարուքյանը կնստի  Փաշինյանի սենյակում.  «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած բուռն սպասումներին` երեկ ԱԺ նիստը տարօրինակ ընթացք ունեցավ. նոր պատգամավորները ցայտնոտի մեջ էին` կաթողիկոսի աղոթքից հետո մեծ մասն անգամ խաչ չհանեց: Իշխող մեծամասնության սենյակների «ժերեբյովկան» ավարտվել էր, սակայն շատերը միջանցքում էին՝ նախկին պատգամավորներն իրենց իրերը չէին տարել: Իշխող մեծամասնության սենյակների «ժերեբյովկան» ավարտվել էր, սակայն շատերը միջանցքում էին՝ նախկին պատգամավորներն իրենց իրերը չէին տարել: Առավել ակտիվ էին հանձնաժողովի դեռ չընտրված նախագահները, որոնք ակտիվ ելումուտ էին անում եւ իրենց տիրոջ պես զգում: Ակտիվ էր նաեւ վերահսկողական ծառայության պետի տեղակալը՝ Հայկ Սարգսյանը, ով վերջին օրերին համացանցի «հերոսն» է դարձել։ Հարցին` բա ո՞ւր է Ձեր բաճկոնը, որի վրա Ձեր անունն է գրված եւ «պատգամավոր», ասաց. «Կներեք, որ էսօր բաճկոնս չեմ հագել»: Ֆրակցիաների դասավորությունը հետեւյալն է. «Իմ քայլը» կզբաղեցնի ՀՀԿ ֆրակցիայի տեղը, այն է` Գալուստ Գրիգորիչի հայտնի սենյակը, դահլիճից ձախ ընկած տարածքը: ԲՀԿ-ն զբաղեցնելու է իր նախկին սենյակները: «Լուսավոր Հայաստանը»՝ նախկին «Ելքի» առաջին հարկի սենյակներն ու ողջ աջ թեւը, իսկ Էդմոն Մարուքյանը կնստի Նիկոլ Փաշինյանի սենյակում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր