Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

15 հուն 2019 11:10

Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ․դոկումենտալ փաստեր կան

Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ․դոկումենտալ փաստեր կանԵկել եմ մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի երկու բառ ասեմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ես ոչ մի խնդիր չունեմ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ: Դրանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը սեղմել եմ, հետո էլ շնորհավորել եմ: Ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, որ Ծառուկյանը չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Կարելի է «Իմ քայլին» էլ ասել՝ իրենք էլ չմասնակցեինք, կլինեիք առաջինը: Ես ասում եմ՝ մինչեւ մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի»,-հայտարարեց Ծառուկյանն ու հավելեց. «Եթե որեւէ մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:

Նա նշեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի հետ, և այս հարցում առաջնորդվում են՝ ով ավելի արդյունավետ կաշխատի, նա էլ թող լինի ԱԺ փոխխոսնակ սկզբունքով։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր