Վարչապետի այս հայտարարությունից հետո՝դուք դրա լիազորությունը չունեք, արդյոք ոստիկանությունը ուժ կգործադրի ակտիվիստների դեմ

Փաշինյանը, այսօր ուղիղ եթերում անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցող զարգացումներին և Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ իրականացվող ակցիաներին, որի կազմակերպիչները սպառնում են փակել փողոցներն ու ճանապարհները, ասաց.«Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել»:
Փաշինյանը, փաստորեն, արձանագրեց, որ նախկին ժամանակներն անցել են, և «կառավարության դուռը, այլևս քաղաքացիներինը չէ», հետևաբար բոլորը պետք է «հանգիստ նստեն տեղները»: Վարչապետի այս հայտարարությունից հետո ոստիկանությունը ամենայն հավանականությամբ ուժային գործողություններ կիրականացնի և թույլ չի տա բողոքավոր զանգվածին ճանապարհներ փակել:
Հայաստանում այլևս իրողություն է փոխվել, և գործող իշխանությունները նախկինների նման պայքարելու են իրենց ընդդիմադիր զանգվածի բողոքի ակցիաների դեմ: