Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու մարմին          ԱՄՆ-ը խախտել է հակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը       Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել    

15 հուն 2019 18:50

Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է «Ղազախինֆորմը»:
«Համոզված եմ, որ Աստանայի եւ Երեւանի միջեւ բարեկամության եւ ըմբռնման վրա հիմնված փոխշահավետ հարաբերությունները հետագայում եւս կամրապնդվեն ի բարօրություն մեր ժողովուրդների զարգացման: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ Ձեզ մաղթել քաջ առողջություն, բարեկեցություն եւ պատասխանատու պաշտոնում հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամական ժողովրդին խաղաղություն եւ բարգավաճում»,- նշված է հեռագրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր