Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

16 հուն 2019 11:29

Նրանք այլևս մոռացել են «տուշոնկա գողանալու» տհաճ պատմությունը՝ դեկտեմբերի 31-ին լավ քեֆ են արել

Նրանք այլևս մոռացել են «տուշոնկա գողանալու» տհաճ պատմությունը՝ դեկտեմբերի 31-ին լավ քեֆ են արելԱմիսներ առաջ, երբ Մանվել Գրիգորյանը կալանավորվեց և հրապարակվեց ԱԱԾ հայտնի տեսանյութը, նրա վաղեմի ընկեր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում ամենակոպիտ կերպով քննադատեց նրան։Սեյրան Սարոյանը հայտարարում էր, որ եթե տեղյակ լիներ Մանվել Գրիգորյանի կատարածից, ապա «կթքեր նրա վրա»։
 
Սեյրան Սարոյանը հայտարարեց նաև, որ այլևս երբեք չի շփվի Մանվել Գրիգորյանի հետ, քանի որ նա «տուշոնկա գողացող է»։

Ամիսներ անց, պարզվում է, Սեյրան Սարոյանի կարծիքը փոխվել է Մանվել Գրիգորյանի մասին։ politik.am ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 31-ը Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը միասին են անցկացրել։ Վաղեմի ընկերները այլևս մոռացել են «տուշոնկա գողանալու» տհաճ պատմությունը և վերականգնել են իրենց հարաբերությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր