Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվել          Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան       Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ    

16 հուն 2019 12:39

Անփորձությամբ, անորակ կադրերով կարող են կործանել երկիրը.Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին

Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգ ունենալուց: Այս մասին Արցախում մեկնարկած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հաղորդում է Tert.am-ը:

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի քաղաքական ուժի իշխանություն, որը, իր ձեռքում կենտրոնացնելով օրենսդիր, գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունը, չորրորդ իշխանությունը: Խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարևորագույն հատկանիշը՝ իշխանության հակակշռելիությունն ու հաշվետվողականության սկզբունքը: Չափազանց մեծ է վտանգը անձնակենտրոն իշխանության ձևավորման համար»,- նշեց Հ. Մարգարյանը:

Ըստ նրա՝ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը: «Անփորձությամբ, սխալ կառավարմամբ ու անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով ետ քցել զարգացումից»,- հավելեց նա:

Հրանտ Մարգարյանը նկատեց, որ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել երկրի վտանգներին դիմագրավելու համար: Նա ասաց, որ իրենք շարունակելու են լինել ժողովրդի կողքին ու չեն թողնելու, որ կառավարությունն ու խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն: «Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»,- շեշտեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր