Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

16 հուն 2019 14:57

Սերբիայում Պուտինի դեմ մահափորձ էր նախապատրաստվել

Սերբիայում Պուտինի  դեմ մահափորձ էր նախապատրաստվելՍերբիայում ձերբակալվել է 21-ամյա վահաբական, որը կասկածվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:
Ինչպես հայտնում էlenta.ru-ն, հարձակումը պետք է տեղի ունենար Պուտինի՝ հունվարի 17-ին Բելգրադ կատարելիք այցի ընթացքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունն Արմին Ալիբաշիչին կանգնեցրել է Նովի Պազար քաղաքից ոչ հեռու՝ Պոտոկ բնակավայրում: Օրենքի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել է նրա ուսապարկը, որում օպտիկական նշանակետով հրացան է հայտնաբերվել:
Այնուհետև երիտասարդի տանը խուզարկություն է անցկացվել, ինչի արդյունքում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, ռումբի պատրաստման համար սարքավորումներ, քիմիական նյութեր: Բացի այդ, հայտնաբերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ, քարոզչական նյութեր ու գրականություն:
Հետագա ստուգումների արդյունքում պարզվել է, որ Պուտինն ահաբեկիչների թիրախում է հայտնվել Ռուսաստանի՝ ԻՊ-ին հայտարարած պատերազմի պատճառով:
Մասնագետների կարծիքով՝ ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, միայնակ չի գործել:
Նշվում է, որ վահաբականները լավ պատրաստված ու զինված են ռազմավարական ենթակառուցվածքի վրա ու ամբոխների դեմ հարձակումների իրագործման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր