«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 հուն 2019 09:46

Փաշինյանի կառավարությունը կոլապսի առջև է հայտնվել. նախկիններին հետ բերելու փորձերը շարունակվում են.«168 ժամ»

Փաշինյանի կառավարությունը  կոլապսի առջև է հայտնվել. նախկիններին հետ բերելու փորձերը շարունակվում են.«168 ժամ»«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը  հերթական անգամ կոլապսի առջև է հայտնվել: Կադրային սովն այս անգամ առաջացել է  խորհրդարանական ընտրությունների պատճառով, նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության շարքերում եղած-չեղած ողջ ռեսուրսը, մանդատներ վերցնելուց հետո էլ, անցել է գրոհի՝ դեպի ԱԺ աշխատակազմ:  Իսկ այնպիսի ոչ ֆորմալ և պատասխանատու պաշտոններում, ինչպիսին, օրինակ, Տուրիզմի կոմիտեն է, և ձախողելու վտանգը մեծ է լինելու, ՔՊ-ականներն ու լիդերների մերձավորներն առանձնապես  ջանքեր չեն թափում:
Թերևս այս պատճառով էլ նախօրեին կառավարությունից տուրիզմի ոլորտի նախկին համակարգող Զարմինե Զեյթունցյանը զանգ է ստացել: Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետականկոմիտեինախագահն անակնկալի է եկել բարձրաստիճան պաշտոնյայի զանգից:

Բարեհամբույր պաշտոնյան  տոները շնորհավորելուց հետո հանդիպում է խնդրել Զեյթունցյանից, հետո պարզաբանել, որ ուզում են տիկնոջը վերադարձնել իր նախկին պաշտոնին:
Զարմինե Զեյթունցյանը հրաժարվել է ստանձնել նույն պաշտոնը երկրորդ անգամ՝ ասելով, որ իր կատարած աշխատանքին ներկայիս կառավարությունն արդեն  մեկ անգամ տվել է գնահատական, և այդ գնահատականը հեղափոխությունից հետո, առանց արված աշխատանքն ուսումնասիրելու և հեռանկարային ծրագրերին ծանոթանալու՝  2018թ.  հունիսի 13-ին իրեն այդ պաշտոնից ազատելն էր:  Տիկին Զեյթունցյանը նաև ասել է, որ այդ էջն իր կյանքում այլևս փակված է համարում, բանակցել պետք չէ:
Հիշեցնենք,  որ Զարմինե Զեյթունցյանից հետո ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել Հռիփսիմե Գրիգորյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  ցուցակով դարձավ պատգամավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր