Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

17 հուն 2019 12:00

Իշխանություններին շնորհավորում եմ. փնթի վարված նախաքննության հետևանքով ՄԻԵԴ-ում արդեն գործ կա ձեր դեմ

Իշխանություններին շնորհավորում եմ. փնթի վարված նախաքննության հետևանքով ՄԻԵԴ-ում արդեն գործ կա ձեր դեմՀՀ-ում մարդու իրավունքների վիճակն այնքան էլ լավ չէ, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ բերելով օրինակներ:
Հիշեցնենք՝ օրենսդիրը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
Դիմելով իշխանություններին՝ Մարուքյանը շարունակեց. «Մեր իշխանություններին ուզում եմ շնորհավորել. ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ՝ նախաքննության մարմինների իրականացրած որոշ գործերով փնթի վարված նախաքննության հետ կապված: Տպավորություն է, որ գաղտնալսման դեպքը տենց անցավ-գնա՞ց. ոչ, չի մարսվել, դրա ձայնը դեռ կլսեք Եվրոպական դատարանում»:
Պատգամավորը խոսեց նաև ՄԻԵԴ-ում Սամվել Մայրապետյանի գործի մասին. «Երբ տեղեկացա, որ նրա գործն այդքան արագ կոմունիկացվել ա, ապշեցի: Ես 5 տարի ա՝ ՄԻԵԴ-ում գործեր ունեմ, դեռ չի սկսվել նամակագրությունը: Սենց ո՞ւր ենք գնում... ուռռա՜, ուռռա՜ ասելով գնալու ենք, խայտառակ լինենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր