Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

17 հուն 2019 14:02

Էդմոն Մարուքյանը զգուշացնում է Գագիկ Ծառուկյանին

Էդմոն Մարուքյանը զգուշացնում է Գագիկ ԾառուկյանինԵթե մեզ է ասել, ես կարձագանքեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին:
Ավելի վաղ Ծառուկյան հայտարարել էր՝ եթե պետք լինի դակտումենտալ ու մանրամասնորեն կխոսեն այն մարդկանց մասին, որոնց մասով նման անհրաժեշտություն կլինի:

Մարուքյանի խոսքերով, իրենց մասին, եթե դակումենտալ ձայնագրություններ ունեն ու չեն հրապարակում, քաղաքացիներից բան է թաքցվում, ինչը վատ բառերով կարող է նկարագրել:
Պատգամավորը նշել է, որ իրենց մասին որևէ մեկը որևէ ձայնագրություն չի կարող ունենալ. «Ավելին ասեմ՝ եթե ինչ-որ մեկն ինչ-որ մեկի մասին ձայնագրություն ունի, դա քրեորեն հետապնդելի արարք է: Եթե մեզ վերաբերող ինչ-որ մեկը նման հայտարարություն անի, ես պաշտոնապես հաղորդագրություն կներկայացնեմ Ոստիկանություն, ԱԱԾ-ին և Գլխավոր դատախազին, որ ինչ-որ մարդիկ ապօրինի տեղեկություններ են հավաքում մեր մասին: Հետևաբար չեմ կարծում, որ մեր մասին է ասվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր