Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

17 հուն 2019 14:20

Իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել. Նիկոլ Փաշինյան

Իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունում բուռն քննարկման առարկա դարձավ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։

Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագան Դավիթ Անանյանը իրենց դիտարկումները և բացասական գնահատականը ներկայացրեցին նախագծի շուրջ: Անանյանն ասաց, որ 2019 թվականը բյուջետային մուտքերի համար ռիսկային տարի է, և առաջարկեց մեկ տարի հետաձգել նախագծի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հետևանքներին, ասաց, որ ետ են բերելու այն գումարը, որն այսօր կորցնում են:
«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ էլեկտրոմոբիլները շատանան, և այս նախագծով դա ցույց ենք տալիս: Սա դեռ պետք է քննարկման մի քանի փուլ անցնի, ինչի արդյունքում կառավարությունը կարող է ետ կանչել այս նախագիծը: Մինչև մարդիկ գլխի ընկնեն, թե ինչ օրենք է ընդունվել, երկու տարի կանցնի»,- ասաց նա և կարևորեց նման քննարկումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կմախքներ կան և դա շատ լուրջ խնդիր է: «Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,-ասաց նա: Քննարկումից հետո նախագիծն արժանացավ հավանության:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր