Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

18 հուն 2019 14:12

Թուրքիայի Մեջլիսը մերժել է Հրանտ Դինքի սպանության ուսումնասիրության պահանջը

Թուրքիայի Մեջլիսը մերժել է Հրանտ Դինքի սպանության ուսումնասիրության պահանջըԹուրքիայի խորհրդարանում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պահանջել է, որ Մեջլիսը զբաղվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ: 
Այս մասին հաղորդում է  թուրքական gazeteduvar-ն: «Հրանտ Դինքը սպանվելուց հետո Թուրքիայում հավասարության, բազմակարծության նկատմամբ հասարակության կարոտի, ժողովրդավարության ու արդարության ձգտելու խորհրդանիշ է դարձել: Նրա սպանությունից անցել է 12 տարի, սակայն այդ գործը դեռ մնում է չբացահայտված»,- Մեջլիսում ասել է Փայլանը: Ներկայացնելով Դինքի սպանության մանրամասները՝ հայազգի պատգամավորը նշել է, որ պետությունը նույնպես ունի մեղքի իր բաժինը:

«Հրանտ Դինքը ազգայնամոլականների թիրախում հայտնվեց Աթաթուրքի դուստր և թուրք առաջին օդաչու Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ 2004 թ. հոդված հրապարակելուց հետո, որով բացահայտում էր Գյոքչենի հայկական ծագում ունենալու հանգամանքը: Այդ հոդվածի վերաբերյալ այն ժամանակ հայտարարություն է տարածել Թուրքիայի ԳՇ-ն, Դինքը Ստամբուլի նահանգապետարանից զգուշացում է ստացել»,- ասել է Փայլանը:
Գարո Փայլանը հիշեցրել է, որ 2005 թ. Դինքի դեմ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատական գործ է հարուցվել: «2005-ի ապրիլի 16-ին Դինքի դեմ «թրքությունը վիրավորելու» հատկանիշներով դատական գործ է բացվել»,-հավելել է հայազգի պատգամավորը: Փայլանը, մասնավորապես, շեշտել է, որ Հրանտ Դինքի դեմ ազգայնամոլական տրամադրությունների գրգռման մեջ մեծ է եղել պետական պաշտոնյաների և թուրքական մամուլի դերը, որոնք աննախադեպ ծավալի ատելության խոսք էին տարածում նրա նկատմամբ:
Թուրքիայի Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ զբաղվելու և դրա բացահայտմանը նպաստելու Փայլանի առաջարկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր