Ադրբեջանը ինչու պիտի ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի էլ ՀՀ իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են          Տեսանյութ.Երկրաշարժի պատճառով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում խուճապ է, տարհանում են բարձրահարկ շենքերի բնակիչներին       Արևմտյան կուրատորները Կիևի իշխանություններին համոզել են շարունակել պայքարը մինչև վերջին ուկրաինացին    

19 հուն 2019 11:54

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը,հարվածել սանիտարին

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը,հարվածել սանիտարինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հունվարի 17-ին, արտակաւրգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Ավան հոգեկան առողջության կենտրոնի հերթապահ բժիշկը և հայտնել, որ առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները փչացրել են գույքը, հայհոյանքներ հնչեցրել, հարվածել սանիտարին և հրաժարվում են դուրս գալ շենքից:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով առողջության կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ Աճառյան 1-ին նրբանցքի 21 շենքում գործող Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկներ, Երևան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ռազմիկ Թորոսյանը, 24-ամյա Նորիկ Միրզոյանը, 19-ամյա Դավիթ Մելոյանը, 24-ամյա Էդգար Փափազյանը և 23-ամյա Գոռ Ռաֆայելյանը 2-րդ հարկում գտնվող 1-ին բաժանմունքի իրենց հիվանդասենյակի ջահը կոտրել են, պատռել բարձերը և տակնուվրա արել հիվանդասենյակը:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր