ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

19 հուն 2019 12:14

Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ:

Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին:
Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր