Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

19 հուն 2019 17:15

Ուղղափառ եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել

Անհայտ անձինք պայթուցիկ են նետել ուկրաինական Սումի քաղաքի Սպասո-պրեոբրաժենսկյան մայր տաճար։ Այս մասին հաղորդվում է Սումի մարզի ազգային ոստիկանության կայքում։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի պատրիարքության Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու երեկոյան ժամերգության ժամանակ։ Տաճարի սպասավորը ոստիկանությանը հայտնել է, որ շենքի մուտքի մոտ պայթուցիկ են նետել, որը պայթել է։ Նշվում է, որ տաճարը չի վնասվել, տուժածներ չկան։
Պատահարի վայր են շտապել պայթուցիկ տեխնիկայի մասնագետներ եւ հետաքննչական օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ պայթուցիկը եգիպտացորենի հատիկներով սթրայկբոլ խաղալու համար նախատեսված միջոց է եղել։
Սույն փաստով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր