Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 հուն 2019 20:38

Թբիլիսիում ծեծել և կողոպտել են պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին

Թբիլիսիում ծեծել և կողոպտել են պատերազմի 93-ամյա վետերան Սերգո ՄիրզոյանինԹբիլիսիում անհայտ անձինք ծեծել և կողոպտել են Հայրենական մեծ պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին, լուսաբացին երկու դիմակավորված անձինք ներխուժել են Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել և կապել նրան, ինչից հետո արժեքավոր իրեր են գողացել, ինչպես նաև շուրջ 700 լարի:
Վետերանի հարևանները լրագրողներին պատմել են, որ Միրզոյանն ինքն է ոստիկանություն կանչել կողոպտիչների հեռանալուց հետո:
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով («Կողոպուտ»):
Միրզոյանն ակտիվորեն մասնակցում է Վրաստանում անցկացվող տարատեսակ միջոցառումների՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր