Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 հուն 2019 20:55

Գյումրիում ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Գյումրիում 20-ամյա ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին ասել է գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը:
«Ծանր հանցագործության մեջ մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել հանցակազմի բացակայության հիմքով»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Էդգար Թումասյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ռուս կնոջը բռնաբարելու փորձ կատարելու
կասկածանքով կալանավորվել էր գյումրեցի 28-ամյա երիտասարդ: Նրա հարազատներն
ու հարևանները բողոքի ցույց էին արել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, փակել Հաղթանակի պողոտան պահանջել են փոխել կասկածյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, որը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանվել է երկու ամսով, ազատ արձակել նրան: Ծնողների
պնդմամբ՝ իրենց որդին որևէ առնչություն չունի կատարվածի հետ, առաջադրված
մեղադրանքն էլ անհիմն են համարում:
Հիշեցնենք, որ 28-ամյա երիտասարդը կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Այս մասին
ոստիկանություն հաղորդում է տվել ռուս կինը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր