Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 հուն 2019 13:25

Գրիպի ժամանակ ջերմությունն իջեցնել չի կարելի

Գրիպի ժամանակ ջերմությունն իջեցնել չի կարելիԳրիպի ժմանակ ջերմությունն իջեցնելն այնքան էլ լավ գաղափար չէ, ինչպես կարող է թվալ շատերին: Կանադացի գիտնականները պնդում են, որ գրիպի դեպքում ջերմության արհեստակնորեն իջեցումը առողջացմանը խանգարում է՝ նպաստելով հիվանդության ավելի երկարատեւ բնույթին:
Փորձենք պարզել՝ ինչու:

Գիտնականները դեռեւս 70-ական թվականներին են պարզել, որ ինֆեկցիայի ժամանակ մարմնի ջերմության բնական բարձրացումը իմունային համակարգի նորմալ ռեակցիան է՝ ուղղված վիրուսի բազմացման ճնշմանը. բարձր ջերմության դեպքում վիրուսները չեն կարողանում նորմալ բազմանալ եւ տարածվել:
Եթե ջերմիջեցնողներով ջերմությունը նվազեցվի, օրգանիզմում միջավայրն առավել բարենպաստ կդառնա վիրուսների բազմացման համար: Այսպիսով, հիվանդությունն ավելի երկար կտեւի:

Գիտնականների խոսքով՝ ջերմության արհեստական իջեցումը բերում է ինֆեկցիայի լրացուցիչ տարածման եւ գրիպի վիրուսի ճնշման բնական մեխանիզմի խախտման հետեւանքով նպաստում մարդկային պոպուլյացիայի շրջանում մահվան դեպքերի թվի մեծացմանը:

Ըստ նրանց հաշվարկների՝ մարմնի ջերմության արհեստական իջեցումը բերում է հիվանդության լրացուցիչ դեպքերի գրեթե մեկ տոկոսի առաջացմանը: Եթե գրիպի հարուցիչը մեծ վարակելիությամբ նոր շտամն է, ապա ջերմիջեցնողների օգտագործումը բերում է ոչ միայն հիվանդացության աճի, այլեւ մահվան ելքի:

Նշենք, որ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում  ջերմությունն իջեցնել միան Ցելսիուսի 38,5 աստիճանից բարձր լինելու դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր