Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

21 հուն 2019 15:13

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել պարգեւատրումների վերաբերյալ

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել պարգեւատրումների վերաբերյալՍյունիքի մարզպետարանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մեկնաբանում են, որ մարզպետը ոչ թե երկու անգամ է պարգեւատրվել, այլ երկու հոդվածներով: Եվ պարգեւատրվել են ոչ թե 22 հոգի, այլ մարզպետարանի բոլոր աշխատակիցները: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ  երկու հոդվածներով եւ մեկ անգամ    խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգեւատրում ստացել են  ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու  հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով:  Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված  կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին եւ չիմացողներին տեղեկացնենք, որ   խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետեւաբար,  22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝  մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով:

Այս գործընթացը օրինականության սահմաններում է եւ ամեն տարեվերջի կիրառվում է՝  մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե…

Հ.Գ. Ի դեպ, Հունան Պողոսյանն իր պարգեւատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր