Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

21 հուն 2019 17:53

Հայաստանի քաղաքացին Յարոսլավլի մարզում ոստիկանի է ծեծել

Հայաստանի  քաղաքացին Յարոսլավլի մարզում ոստիկանի է ծեծելՌիբինսկում 30-ամյա հայի են ձերբակալել՝ ոստիկանին ծեծի ենթարկելու համար: Անցյալ տարեսկզբին տղամարդուն, որն ընթանալիս է եղել իր մեքենայով, կանգնեցրել են ՃՊԾ աշխատակիցները: Պարզվել է, որ վարորդը հարբած է: Ոստիկանները պատրաստվել են արձանագրություն կազմել, սակայն տղամարդը կտրականապես դեմ է եղել: Նա փորձել է վերադառնալ իր մեքենան, որպեսզի հեռանա: Ոստիկանությունը նրան արգելել է դա անել: Ի պատասխան, մարդը բռունցքով հարվածել է տեսուչի դեմքին:
«Ոստիկանն ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, քթի կոտրվածք: Հայաստանի քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա ձերբակալված է», - հայտնել են Յարոսլավլի մարզի դատախազությունից, գրում է «Յարոսլավլ օնլայնը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր