«Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ». Սաակաշվիլի

«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆոռնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն առաջին արձագանքը սա կլինի՝ դու այդ հիմարին նայիր: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ ինչպե՞ս հասավ հաջողության»,- ըստ Ալիք Մեդիայի՝ ասել է Սաակաշվիլին, այնուհետև խոսքը շարունակել հայերի մասին:
«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը: