Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն          Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ       Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը    

22 հուն 2019 10:50

«Մավրն իր գործն արեց, մավրը պետք է հեռանա». Տիգրան Մուկուչյանը կմնա անգործ.«Իրատես»

«Մավրն իր գործն արեց, մավրը պետք է հեռանա». Տիգրան Մուկուչյանը կմնա անգործ.«Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաև ոստիկանությունում, այդ թվում և ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում: Որոշ տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առժամանակ հետո հրաժեշտ կտա իր պաշտոնին և, որքան էլ պարադոքսալ, կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին. վերջինս կմնա անգործ:

«Մավրն իր գործը արեց, մավրը պետք է հեռանա. չնայած հեղափոխական Հայաստանում առաջին պաշտոնյան, որ պետք է լքեր իր պոստը, հենց Տիգրան Մուկուչյանը պետք է լիներ` ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ հին ընտրական համակարգով ու «հաշվողով» չէր կարելի ընտրության նոր որակ ունենալ` հին տիկի ու գինու հայտնի ասույթին հավատարիմ»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր