«Մարդ-ծառը» կրկին՝ բժիշկների մոտ.պալարները ամբողջությամբ պատել են նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը. լուսանկարներ
![«Մարդ-ծառը» կրկին՝ բժիշկների մոտ.պալարները ամբողջությամբ պատել են նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը. լուսանկարներ «Մարդ-ծառը» կրկին՝ բժիշկների մոտ.պալարները ամբողջությամբ պատել են նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը. լուսանկարներ](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1548140290_20838.jpg)
Աբուլը հազվագյուտ հիվանդություն ունի, որի պատճառով նրան «մարդ-ծառ» են անվանում. նրա ձեռքերին եւ ոտնաթաթերին ծառի կեղեւի նման պալարներ են աճում:
Աբուլի ախտորոշումը գորտնուկային էպիդերմոդիսպլազիա: է: Այս հիվանդության պատճառով տղամարդու մարմինը պատված է բազմաթիվ գորտնուկներով, որոնք նրա մաշկը ծառի կեղեւի նման են դարձրել:
2016 թվականին Աբուլը, որն այն ժամանակ 26 տարեկան էր, առաջին անգամ դիմել էր բժիշկներին, որոնք օգնել էին հազվագյուտ անոմալիայով տառապող պացիենտին եւ մաշկից 5 կգ պալար հեռացրել:
Դրա համար նրանց պահանջվել էր 25 վիրահատություն անցկացնել, որից հետո նրա ձեռքերը եւ ոտքերը նման էին դարձել սովորական վերջույթներին:
Մասնագետները կարծել են, որ նրանք կարողացել են վերահսկողության տակ առնել պացիենտի վիճակը, սակայն մայիսին հիվանդության նախանշանները նորից սրվել են:
Բժշկությունից հիասթափված տղամարդը փախել էր հիվանդանոցից, որպեսզի գտնի բուժում, որն իսկապես նրան կազատի ծանր հիվանդությունից:
Կիրակի՝ հունվարի 20-ին «մարդ-ծառը» նորից հայտնվել է բժիշկների մոտ: Նա խոստովանել է, որ նրան այլեւս ոչ մեկ չի կարողացել օգնել եւ խնդրել է բուժել իրեն: Նրա մաշլի վիճակը ողբալի էր դարձել. պալարները գրեթե ամբողջությամբ պատել են նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը:
Մասնագետները խոստացել են առաջիկայում նրա բուժմանն անցնել: Երկրի իշխանությունները խոստացել են աջակցել այդ հարցում: