Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են          Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն       Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին    

22 հուն 2019 18:35

ԱՄՆ-ում ռեստորանը մշակել է մարիխուանայով ճաշացանկ

ԱՄՆ-ում The Ainsworth ռեստորանային ցանցն այցելուներին առաջարկում է նրբաճաշակ մենյու, որի հիմնական բաղադրիչն է CBD-ն՝ հայտնաբերված կանեփի մեջ կանաբիդիոլում։
CBD-ն բժշկության մեջ օգտագործվում է քրոնիկական ցավի, անհանգստության եւ քնելու հետ կապված խնդիրների դեպքում: Այն կարող է նաեւ օգտագործվել որպես այլընտրանք այն ցավազրկող դեղամիջոցներին, որոնք ուժեղ կախվածություն են առաջացնում։
Ըստ New York Post-ի, նախկինում մի քանի ամերիկյան ռեստորաններ եւ սրճարաններ սկսել էին վաճառել սուրճ եւ պաղպաղակ`CBD- ի հավելումով: Ainsworth ռեստորանը որոշեց գնալ ավելի հեռուն եւ մշակեց կանաբիդիոլով լիարժեք մենյուն:
Ainsworth-ը հայտնի դարձավ, երբ իր ճաշացուցակ ներմուծեց հավի թեւիկներ, որոնք վաճառվում են հազար դոլարով եւ պատված են 24 կարատ ոսկով: Այժմ դուք այստեղ կարող եք համտեսել կանեփով թխվածքաբլիթներ, համբուրգերներ, պանրով պաստա, թեւիկներ եւ «մարգարիտ»՝ բագետի վրա։ Միեւնույն ժամանակ, CBD- ն ավելացվում է նաեւ սոուսին եւ մսին, ինչպես դժվար չէ գուշակելը:
Ճաշացանկի գինը նշված չէ, բայց այս գաղափարի հեղինակները չեն կասկածում դրա հաջողությանը՝ հաշվի առնելով, որ կանեփին նախընտրություն տվողների թիվն աճում է


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր