Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 հուն 2019 19:40

Մոսկվայում աղջիկը ծեծել է վարորդին եւ առեւանգել տաքսին

Մոսկվայի կենտրոնում 27-ամյա մի աղջիկ ծեծի է ենթարկել տաքսու վարորդին եւ գնացել նրա մեքենայով: Ինչպես  մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Յուրի Տիտովն է պատմել, վարորդի եւ աղջկա միջեւ ծեծկռտոցը տեղի է ունեցել Սադովոյ-Սամոտեչնոյ փողոցում:
 
Ուղեւորուհին հայտարարել է, որ տաքսու վարորդը պահանջում էր չափազանց մեծ գումար ճանապարհի համար, եւ սկսել է ծեծել նրան: Հետո նա ղեկը խլել է ծեծված վարորդից եւ քշել: Վարորդն այնուհետեւ հոսպիտալացվել է «շտապ օգնության» կողմից, նա լուրջ վնասվածքներ է ստացել:

Քաղաքում անմիջապես սկսել է իրականացվել «Գրավում» պլանը, եւ գտել են առեւանգված տաքսին՝  Լենինգրադյան մայրուղու վրա: Այդտեղ էլ հենց ձերբակալել են կասկածյալին՝ նա մեքենայով հասել էր իր տան մոտ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Աղջիկը խուզարկվել է, հաղորդում է RG- ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր