Արտակարգ դեպք Էջմիածնում՝ հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն էլ կնոջը          Տեսանյութ.Ձյուն, բուք, մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, այնուհետև կնվազի 14-18 աստիճանով       Որոշում է կայացվել 2 հոդվածի մասով Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել    

23 հուն 2019 10:18

Ժամանակին թավշյա հեղափոխությամբ ոգեւորված Արմեն Մարտիրոսյանն արտագաղթել է Կանադա. «Ժողովուրդ»

Ժամանակին թավշյա հեղափոխությամբ ոգեւորված Արմեն Մարտիրոսյանն արտագաղթել է Կանադա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով: Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգեւորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգություն»-ը իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Մեր տեղեկություններով` Արմեն Մարտիրոսյանը մինչ ընտրությունները առաջարկ է ստացել «Մենք» դաշինքից իրենց ցուցակում ընդգրված լինելու համար, սակայն մերժել է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտիրոսյանից ճշտել, թե ինչու է մեկնել Հայաստանից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացանք: «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել»,-համացանցով զրուցելիս ասաց նա:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր