Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո    

23 հուն 2019 12:13

Մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է՝ զգուշացնում է նախարարը

Մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է և հավելյալ գումար չպետք է գանձվի որևէ հիվանդանոցի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանի խոսքերով, պետք է նաև հասկանալ, որ այդ ապօրինի վճարումների գանձումը ոչ միայն բուժօգնության հետ կապված խնդիր է, այլ նաև՝ հարկային վարչարարության, քանի որ ապօրինի եկամուտ է և կարող է դիտվել որպես շորթում. «Նման արձագանքների հետևից գնալով՝ մենք դիմում ենք իրավապահ մարմիններին: Մենք նաև աշխատում ենք հիվանդանոցի տնօրենների հետ, որ բացառեն դա: Ավելին կարող եմ ասել՝ մանկաբուժության մեջ պետության կողմից տրվող գումարները շատ ավելի մեծ են, քան՝ սովորական դեպքերում՝ մեծահասակների համար»:

Առողջապահության նախարարը նշեց, որ ամեն կերպ պետք է բացառեն դեպքերը, երբ գումար է գանձվում մինչև 7 տարեկան երեխաների բուժման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր