Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

23 հուն 2019 14:53

Վճռորոշ է լինելու Ստեփանակերտի խոսքը. հասարակության համար անցանկալի որոշում չի լինի

Վճռորոշ է լինելու Ստեփանակերտի խոսքը.  հասարակության համար անցանկալի որոշում չի լինիԱզատության հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, խոսելով այն տեսակետի մասին, թե ՀՀ իշխանությունները կարող են ոչ ցանկալի զիջումների գնալ ԼՂ հակամարտության հարցում, նշել է, որ այդ տագնապահարույց մտքերը, որ տարածվում են առանց այն էլ այս իրավիճակում գտնվող հասարակության շրջանում բոլորովին չեն օգնում, որպեսզի դիվանագետները կարողանան հանգիստ ու կենտրոնացած աշխատել. «Միևնույն ժամանակ հստակ ասվել է, որ որևէ որոշում չի կայացվելու առանց դրա մասին հանրությանն իրազեկելու: Ասվել է նաև, որ շատ վճռորոշ է լինելու Ստեփանակերտի խոսքը: Հետևապես կասկածներ հարուցող հայտարարությունները լարում են իրավիճակն ու խանգարում գործին»:


Տիկին Նազարյանը բացառել է, որ ՀՀ իշխանությունները կարող են ինչ-որ ճնշումների արդյունքում գնալ հայկական կողմի համար ոչ ցանկալի քայլերի. «Որևէ լծակ արտաքին ուժերը չունեն այս իշխանությունների վրա, որպեսզի կայացվի մեր երկրի, հասարակության համար անցանկալի որոշում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր