Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

23 հուն 2019 17:17

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել էԱնհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է: «Արմենպրես»-ի հացին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, սակայն հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 4-րդ մասով, 257 և 258 հոդվածների պահանջներով քննիչը կասեցրել է գործը:
Մինչդատական վարույթի ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել դեպքի վայրի զննություններ ահազանգ կատարած անձանց մասնակցությամբ, մի շարք այլ տեսագրությունների զննություններ, կատարվել է հեռախոսահամարների վերծանում, նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն, հանցագործության բացահայտման նպատակով կազմվել է համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ են քաշվել մի շարք վարկածներ և ստուգվել, որոնողական աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետախուզական շներ և այլն:
Վերոհիշյալ կատարված բազմածավալ քննչական գործողությունների և կայացված դատավարական որոշումների արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել Հայկ Հարությունյանին և չի պարզվել որպես մեղադրյալ ենթակա անձ»,- ասաց Խաչատրյան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր