Արդյոք անհրաժեշտ է մարզպետարանների հսկայական աշխատակազմ պահելը. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հանրային ֆինանսների կառավարման հարցերով միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը խոսեց Հանրային ֆինանսների կառավարման և դրա վերահսկողության մասին:
Մովսես
Արիստակեսյանը նշեց, որ Հանրային ֆինանսների արդյունավետ օգտագործումը շատ կարևոր է և պետք է ուղղվեն այն նպատակներին, որոնք սահմանվել են. «Այս կառավարության
առջև խնդիր է դրված միջոցներ ձեռնարկել հանրային միջոցներն արդյունավետ օգտագործելու
համար։ 2019 թվականի բյուջեն արդեն իսկ կազմված է ծրագրային բյուջետավորման ձևաչափով,
որը նախատեսում է ծախս կատարելուց հետո հաշվետվություն ներկայացնել՝ արդյունքներն ինչպիսին
են եղել։ Այսինքն՝ շատ կարևոր են արդյունքային ցուցանիշները, որոնք մտցված են այս բյուջեի
մեջ»,- ասաց Մովսես Արիստակեսյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց,
որ նամակներ է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային
հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին առ այն, որ հանրային միջոցների վրա
պետք է հստակ վերահսկողություն սահմանվի։
Անդրադառնալով պետական
մի շարք պաշտոնյաներին պարգևավճարներ տալու թեմային՝ Մովսես Արիստակեսյանը նկատեց.«Արդյոք
անհրաժե՞շտ է մարզպետարանների հսկայական աշխատակազմ պահել: Պետք է օպտիմալացնել մարզպետարանների
թվաքանակը կամ էլ մտածել կառավարման այդ համակարգը վերակազմավորելու մասին»,- ասաց
նա, հավելելով, որ Հայաստանում գործում է կառավարման 52 մարմին՝ այդ թվում կառավարությանն
առընթեր կոմիտեներ, որոնցից որոշները ևս պետք է վերակազմավորել։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում