Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

24 հուն 2019 12:12

Գործադիրը սահմանեց 2019 թ.նպաստների ու այլ օգնությունների համար տրվող գումարի չափը

Գործադիրը սահմանեց 2019 թ.նպաստների ու այլ օգնությունների համար տրվող գումարի չափը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանեց 2019 թ. համար սոցիալական ն ընտանեկան նպաստների ու հրատապ օգնությունների գումարային չափը:
Այսպիսի որոշում կայացվեց գործադիրի հունվարի 24-ի նիստում:
«2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 37,698,315,4 հազ. դրամի նպաստ: 2019 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկան նպաստ՝ 73 101»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Որոշման նախագծով սահմանվում է.
1. ընտանեկան նպաuտի բազային մաuը` 18 000 դրամ,
2. 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցողընտանիքների.
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5 500 դրամ,
բ.18 տարին չլրացած չորu և ավելի անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,
3. 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների.
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 500 դրամ.
4. 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8 000 դրամ:
5. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 18 000 դրամ:
6. Սահմանել հրատապ oգնությունների չափերը.
1) միանվագ հրատապ oգնության չափերը.
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 000 դրամ.
2) եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18 000 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության «2019 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումից հետո պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր