Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում՝ Հայաստանի «ամենամեծ խնդրի» մասին
![Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում՝ Հայաստանի «ամենամեծ խնդրի» մասին Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում՝ Հայաստանի «ամենամեծ խնդրի» մասին](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1548321876_nikol-phashinyany-euronews-i-h-n142329-1.jpg)
Հեռուստաալիքը նշում է, որ Փաշինյանն իշխանության անցավ 2018թ. մայիսին մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո: «Թերթի գլխավոր խմբագիրը, ով 2008-ին անկարգություններ կազմակերպելու համար բանտարկվեց, դրամատիկ հաղթանակ տարավ իշխանության դեմ, ովքեր ղեկավարում էին Հայաստանը 1990-ականների վերջից»,- նշում է հեռուստաալիքը:
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարկային օրենսգիրք կձևավորվի և կնվազեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հարկերը՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու հույսով:
Նա նաև հայտնել է, որ կպայքարի աղքատության դեմ:
«Մեր քաղաքացիներին կաջակցենք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու գործում և կօգնենք հաղթահարել աղքատությունը, որը մեր երկրի ամենամեծ խնդիրն է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: