Աղջիկը կաթվածահարվել է թափառող կատվին շոյելուց հետո
![](https://med.news.am/static/news/b/2019/01/20870.jpg)
Առաջին ախտանշանը չվերահսկվող փսխոցներն էին, որից հետո Ջեմմայի ոտքերն ամբողջությամբ կաթվածահարվել են: Նրա մոտ անալիզով Campylobacter բակտերիաներ են հայտնաբերվել, որոնք, ի դեպ, ամբողջ աշխարհում դիարեայի 4 հիմնական պատճառներից մեկն են: Բակտերիաների փոխանցողն է եղել թափառող կատուն, որը, ամենայն հավանականությամբ, մինչ այդ փորփրել է աղբի կոնտեյներները:
Բժիշկները ոչ մխիթարական ախտորոշում են կատարել՝ ասթմա եւ Գիյեն-Բարրեի համախտանիշ (արտահայտվում է զգայունության խախտումներով եւ վեգետատիվ խանգարումներով): Ջեմման ոտքի է կանգնել ընդհանուր մեկ տարվա բուժումից հետո, ապա 14 ամիս վերականգնվել է:
Աղջիկը խոստովանում է, որ այս դեպքն իրեն ստիպել է լրջորեն վերանայել իր վերաբերմունքն անտուն կենդանիների հանդեպ: «Ես այլեւս նրանց ձեռք չեմ տալիս»,- նշել է նա:
Չնայած առողջական ծանր խնդիրներին, Ջեմմային հաջողվել է հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալ: «Ես հույս ունեմ, որ իմ պատմությունը մարդկանց կոգեշնչի գնահատել այն, ինչ ունեն»,- ասել է աղջիկը: